MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Yarın:+19 °C
Գիտելիքների ստուգում և ավարտական քննություններ. հաղորդագրություն
09:47, 04.06.2013
7533 | 0

Հունիսի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պետական քննություններ էին անցկացվում: Հայոց լեզվի ու գրականության քննություն էին տալիս 12-րդ դասարանցիները: Կրթահամալիրի երեք ավագ դպրոցներից՝ Գեղարվեստի ավագ դպրոցից, Ավագ դպրոց վարժարանից և Արհեստագործական դպրոցներից քննությանը մասնակցում էին 138 սովորող: Բացակա չկար: Քննության համար նախատեսված դասասենյակներում ամեն ինչ պատրաստ էր քննությունից ժամեր առաջ:

Եթե այստեղ սովորողները ներկայացել էին անձը հաստատող թղթով, ապա կրտսեր դպրոցում տրամադրությունն ավելի թեթև էր: Կրտսեր դպրոցն ավարտող չորրոդ դասարանցիները ևս ստուգում էին իրենց գիտելիքները: Նրանց հատկացված 1 ժամ 20 րոպեի ընթացքում նրանք պետք է լրացնեին Հանրակրթական չափորոշիչների համաձայն կազմված մայրենի լեզվի թեստը: Ի տարբերություն անցած տարվա, երբ սովորողներից ոմանք ընտրել էին համակարգչով քննություն հանձնելու տարբերակը, այս տարի բոլոր սովորողներն ունեին համակարգիչներ: Մեծ մասաբ անձնական համակարգիչներով էին եկել, իսկ ովքեր չունեին, կրթահամալիրի Տիգրան Հայրապետյան գրադարանն էր տրամադրել, գործի էին դրվել նաև դասավանդողների նոթբուքերն ու դասասենյակի համակարգիչները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերից կրթահամալիրում դասապրոցեսը համակարգիչներով անցկացնելու համար բոլոր սովորողները պետք է անպայման նոթբուք կամ նեթբուք ունենան:

Գիտելիքի ստուգումից առաջ յուրաքանչյուր դասարանի մի սովորող դպրոցի ծրագրի ղեկավարի ու դասավանդողների ներկայությամբ իրենց դասարանների համար հինգ տարբերակներից ընտրել էին թեստի տարբերակներից մեկը: Այդ տարբերակը ծրագրի ղեկավարը էլեկտրոնային փոստով յուրաքաչուր սովորողի ուղարկել էր թեստը: Սովորողները իրենց համակարգիչներով պետք է կատարեին հանձնարարությունն ու այն իրենց անունով պահպանելուց հետո ուղարկեին ստուգող հանձնաժողովին:

Կրթահամալիրի Նոր դպրոցի ծրագրի ղեկավար Լուսինե Փաշայանի խոսքով համակարգիչներով ստուգումն ավելի արագ է անցնում ու ավելի հեշտ: Բացի այդ, քանի որ կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն և համակարգչային ծրագրեր են ուսուցանվում, այս կերպ հնարավոր է լինում ստուգել չորրոդցիների համակարգչային գիտելիքները:

Գիտելիքների ստուգումը համակարգիչներով իրականացնելը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով հնարավորություն է տալիս, որ սովորողներն առնվազն 8 տարի առաջ ընկնեն:

«Հիմա բուհերում սկսել են մտածել համակարգիչներով քննություն ընդունելու հնարավորությունների մասին: Մեր սովորողները դա արդեն հիմա են կարողանում: Սեբաստացիները միշտ մի քանի քայլ առաջ են: Այլ տարբերակ չկա», - ասաց տիար Բլեյանը:

Մի քանի օրից կրտսեր դպրոցն ավարտողները նույն կերպ ստուգելու են իրենց գիտելիքները մաթեմատիկայից:

Լիլիթ Հարությունյան

Info.mskh լրատու

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4609 | 0
12:54, 03.11.2015
5013 | 0
15:02, 26.10.2015
4116 | 0
yukarı