MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Yarın:+27 °C
Փակ աչքերով
23:53, 04.10.2013
768 | 0

Սրտում դարակներ կան, որոնցից ամեն մեկում մենք պահում ենք արդեն փոշոտված մեր հուշերը:
Դրանք գլուխ են բարձրացնում գիշերը և տակնուվրա անում էջերը, որոնք քեզ թվացել է, թե դու այրել ես:
Հուշերը խոսում են, ցրտին մրսում են, հեռվում քամուց ճոճվում են, նրանք մեզ սպանում ու կենդանացնում են:
Իմ դարակի հուշերում կան ժպիտներ, կան և ժպտալու փորձեր, որոնք փորձ են մնացել:
Իմ դարակում կան անկյուններ, որտեղ ես ե'ս եմ մնացել:
Այնտեղ ես դեռ չեմ հասկացել, որ գազով լցված փուչիկները, որոնք ես փոքր ժամանակ երկինք եմ ուղարկել, վաղուց արդեն երկնքում պայթել են:
Դարակներում մնալուց հուշերը դեղնում են, մաշվում ու մոռացվում, բայց հետքերը մնում են, տանջում, կամ փրկում:
Փուչիկներ ես էլ երկինք բաց չեմ թողնում, ինձ մնում է ամուր պահել մի վերջին թել, որ սիրտս մանկությանն է կապում:

Դարակներում ամեն ինչ նույնն է, ինչպես սրտում.մենք պահում ենք էջեր, որոնց վրա արդեն գրված է:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Karina Sahakyan
23:45, 14.10.2013
4338 | 0
20:38, 14.10.2013
3992 | 0
20:00, 12.10.2013
8241 | 0
00:38, 12.10.2013
5341 | 5
23:20, 11.10.2013
8160 | 0
yukarı