![](https://mamul.am/images/pics/kakaoyov-dimak-u17387-1.jpg)
Կակաոյով դիմակը թարմացնում է դեմքի գույնը: Դիմակից հետո Ձեր մաշկը կդառնա փափուկ ու փայլուն: Այս դիմակը հարմար է ցանկացած տիպի մաշկի համար և շատ պարզ պատրաստման եղանակ ունի: Եվ այսպես, դիմակի պատրաստման համար Ձեզ անհրաժեշտ կլինի ընդհամենը 1 ճաշի գդալ կակաոյի փոշի և եռման ջուր: Կակաոյին պետք է ավելցանել եռման ջուրն այնպես, որպեսզի ստացվի ոչ շատ թանձր մասսա: Քսեք դիմակը դեմքին և պահեք 10 րոպե, այնուհետև լվացեք դեմքը գոլ ջրով: Չոր մաշկ ունեցող աղջիկները կարող են ջրի փոխարեն կաթ օգտագործել: |