![](https://mamul.am/images/pics/italakan-xohanoci-10-u17389-1.jpg)
Իտալիան իսկական դրախտ է գուրմանների համար: Իտալական խոհանոցն հայտնի է իր պիցցաների տեսակներով, պաստայով, լազանիայով, պանրի մեծ տեսականիով, սակայն Իտալիայում կարելի է ճաշակել շատ այլ ավանդական ուտեստներ ևս: Եվ այսպես... 1.Աղցան ԿԱՊՐԵԶԵ Իր անվանումը աղցանը ստացել է ի պատիվ Կապրի կղզու: Աղցան Կապրեզեն իտալական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկն է: Այս ուտեստը իր մեջ ունի նաև հայրենասիրական շունչ.աղցանի յուրաքանչյուր բաղադրիչ խարհրդանշում է իտալական դրոշի մի գույնը: Մոցարելլա տեսակի պանիրը և լոլիկները կտրատում են, դրանց ավելացնում բազելիկի տերևներ և վերջ, աղցանն արդեն պատրաստ է: 2.Ֆրիտտատա Այս ուտեստը ձվածեղի իտալական տարբերակն է: Այն պատրաստում են տարբերբաղադրիչներից` պանիր, բանջարեղեն, երշիկ, միս, կարտոֆիլ: Հաճախ պատրաստման ժամանակ օգտագործում են նաև մակարոնեղեն: Այս ուտեստի մեջ իտալացիներ սակայն չեն ավելացնում հյութեղ բաղադրիչներ: 3.Բրուսկետտա Որպես թեթև նախուտեստ Իտալիայում շատ են մատուցում այս տաք բուտերբրոտները: Այն պատրաստվում է հացից ու մոցառելլա պանրից, վետչինայից, լոլիկից ու ձիթապտղից: 4.Կաչչուկկո Այս ուտեստն իրենից ներկայացնում է ծովամթերքներից պատրաստված ապուր, որը շատ տարածված է Լիվորնո քաղաքում: Կաչչուկկո ապուրը շատ թանձր է և պատրաստվում է ձկան արգանակից, տոմատի մածուկից, ծովամթերքներից ու կարմիր գինուց: Ըստ ավանդույթի, առաջին անգամ Կաչչուկկո ապուրը պատրաստել է մի ձկնորսի կին: Այս ապուրի մեջ պարտադիր պետք է լինի ձկան 5 տեսակ: 5.Կաննելլոնի Կաննելլոնին Իտալիայում հայտնի պաստաների տեսակից մեկն է, որի յուրաքանչյուր ձողիկի հաստությունը կազմում է 2-3 սմ, իսկ երկարությունը` 10սմ: Սկզբում դրանք խաշում են, ապա լցոնում պանրից, կաթնաշոռից, մսից ու սպանախից բաղկացած միջուկով, հետո եփում ջեռոցում: 6.Նիոկի Այս մի փոքր տարօրինակ անվանումով ուտեստն իրենից ներկայացնում է շատ պարզ ու համեղ ուտեստ: Այն պատրաստվում է կարտոֆիլից, պանրից և ալուրից ու մատուցվում է տոմատի կամ այլ սոուսով: 7.Կալյցոնե Սա պիցցայի տեսակ է, սակայն բաղադրիչները, ի տարբերություն սովորական պիցցայի, լցվում են խմորի մեջ: Այն հայտնի է Իտալիայի հյուսիսում և մատուցվում է որպես նախուտեստ: Պատրաստվում է ինչից ասես, նրա մեջ կարող են լինել պանիր, երշիկ, բանջարեղեն, սունկ և այլն: 8.Միլանական կոտլետներ Միլանական կոտլետներն իրենց համով ու պատրաստման եղանակով ավելի շատ նման են շնիցելի: Դրանք մատուցվել են դեռևս 1134 թ թագավորական ճաշի ժամանակ: 9.Տիրամիսու Տիրամիսուն աշխարհի գրեթե յուրաքանչյուր ծայրում հայտնի դեսերտներից մեկն է: Այն ունի շատ հետաքրքիր անվանում, որը թարգմանաբար նշանակում է "բարձրացրու ինձ վեր": 10.Կաննոլի Այս դեսերտն ավելի շատ հայտնի է Սիցիլիայում: Կաննոլին իրենից ներկայացնում է վաֆլե խրխրթան ձողիկ, որը լցոնված է մասկարպոնե տեսակի պանրով, կաթնաշոռով, շոկոլադե ու վանիլային օշարակով և գինով: |