![](https://mamul.am/images/pics/aysor-kvn-i-mijazin--u18554-1.jpg)
1961 թ նոյեմբերի 8-ին առաջին անգամ եթեր հեռարձակվեց КВН-ի անդրանիկ խաղը: Տարիների ընթացքում այն դարձավ ամենահանրահայտն ու սիրվածը իր տեսակի մեջ: Քառասուն տարի անց ակումբի անփոփոխ նախագահ ու հաղորդավար Ալեքսանդր Մասլիկովի առաջարկով ակումբի առաջին խաղի օրը ընդունվեց համարել КВН-ի միջազգաին օր: КВН-ի խաղերում բազմիցս իրենց փայլուն մասնակցությունն են ունեցել նաև մեր հայրենակիցները: Հայաստանի КВН-ի ասոցիացիան հիմնադրվել է 1993թ-ին եւ նախագահն է ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ: 2013թ մայիսի 8-ին ասոցիացիան նշեց իր 20-ամյակը: Այսօր «ԻՐԱՎՈՒՆՔ» -ի հետ զրույցում իրենց հիշողություններով ու բարեմաղթանքներով կիսվեցին տարբեր ժամանակահատվածների КВН-ի մեր հայրենակից-մասնակիցները: Նախկին «КВН» -щик, «Երեւանի վիրտուոզներ» եւ «Родственники из Еревана» թիմերի անդամ, դերասան, հաղորդավար ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ իր երիտասարդ տարիները ամբողջությամբ կապված են КВН-ի հետ, եւ հենց КВН-ն հանդիսացավ այն տրամպլինը, դեպի այն աշխարհ, որում հիմա ինքը գտնվում է: «Մարդ, ով եղել է КВН-щик, (թող ինձ ներեն ռուսերեն օգտագործման համար, սակայն КВН–ի համար դա միանշանակ արդարացված է), իր ամբողջ կյանքում էլ մնում է КВН-щик, որովհետեւ, ինչպես ժամանակին ասել է Երեւանի բժշկականի թիմը` «КВН- это не игра, КВН- это образ жизни»: Շարունակությունը կարդացեք այստեղ՝ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=11201: -l-r-&catid=41: lurer&Itemid=57 |