MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Սիլվիո Բեռլուսկոնիի պատիժը. Նա 1 տարի աղբ կհավաքի
15:04, 07.10.2013
3629 | 0
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 1 տարի աղբ կհավաքի: Նա որոշել է հրաժարվել տնային կալանքից՝ նախապատվությունը տալով հասարակական աշխատանքին, որը հիմնականում աղբահավաքությունն է: Ինչպես հաղորդում է Daily Mai-ը, 77-ամյա Բեռլուսկոնիին արդեն մի քանի բարեգործական խմբեր ու կրոնական կազմակերպություններ են դիմել՝ խնդրելով, որ վերջինս համաձայնվի իրենց հետ կատարել այդ աշխատանքը։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բեռլուսկոնին 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն տարիքի պատճառով ժամկետը կրճատվել էր մինչև մեկ տարի: Նա մեղադրվում է խարդախության մեջ:

1Խեղճ մարդ, դե արի ընկի Հռոմի դռներն ու աղբ հավաքի, թե ասա ես ինչ պատիժ էր, ուրիշ ժամանակ նյութական պատիժ կսահմանեն:
2.Աստված ասել է «Մի դատիր, որ չդատվես» , մոռացել են, որ ես մարդը 77 տարեկանա...



Սա էլ մի քիչ «շեղված» նյութ Ս.Բ.-ի մասին

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունը, որով նա նշել է, թե շատ է սիրում Մարիո Բալոտելիին, առիթ է դարձել, որպեսզի ակտիվանան ֆուտբոլիստի` իտալական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը:

Բեռլուսկոնին նոյեմբերի 16-ին շուրջ 5 ժամ էր անցկացրել «Միլանի» մարզաբազայում` Միլանելոյում, որտեղ էլ զրույց է ունեցել լրագրողների հետ:

Զրույցի ժամանակ «Միլանի» նախագահը հայտարարել է, որ «շատ է սիրում Բալոտելիին»: «Ես սիրում եմ նրան, ես շատ եմ սիրում նրան», -հայտարարել է Բեռլուսկոնին:

Իտալական մամուլը նշում է, որ այս տեղեկությունը հիմք է տալիս սպասելու, որ հունվարին «Միլանը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին:



Author: Syuzi
The article published in the Spokesperson project.
Share with friends
Syuzi
14:20, 12.10.2013
6082 | 3
14:00, 12.10.2013
6022 | 0
16:33, 11.10.2013
4816 | 0
16:26, 11.10.2013
9702 | 8
17:36, 10.10.2013
3949 | 0
19:22, 04.10.2013
7616 | 0
to top