MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +34 °C Yarın:+31 °C
Իդեալական տղամարդու 24 արտահայտությունները
19:55, 09.10.2013
4245 | 4


1.Սիրելիս, կարող ես օգտվել մեքենայիցս երբ կամենաս:
2.Թանկագինս, ես կարող եմ ևս 2 ժամ սպասել մեքենայի մեջ մինչ դու «արագ-արագ» կպատրաստվես:
3.Ինչու՞ես այդքան քիչ գումար վերցնում: Բա որ աչքովդ մի գեղեցիկ բան ընկնի, ամբողջը վերցրու:
4.Դու միակն ես ու անկրկնելին:
5.Մի անհանգստացիր, ես ինքս մի բան կպատրաստեմ:
6.Չե՞ս կարծում, որ երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել սիրելի զոքանչիս:
7.Դու, ինչպես միշտ, ճիշտ ես:
8.Եթե ես քեզ ձանձրացրել եմ, կարող ես այլ հետաքրքրություններ գտնել, ես դեմ չեմ:
9.Ընթրիքը վառե՞լ ես: Ինչ կա դրա մեջ, նորմալ է:
10.Կարծում եմ, դու ճիշտ ես, խմելու մեջ ոչ մի լավ բան չկա:
11.Պաշտում եմ հուզիչ ռոմանտիկ ֆիլմեր դիտել:
12.Ես իհարկե մեծ հաճույքով կմնամ ընկերուհուդ երեխայի հետ, դուք գնացեք ձեր գործերով:
13.Ես գիտեմ, որ սխալ եմ, ինչպե՞ս կարող եմ քավել մեղքերս:
14.Քեզնից բացի ոչ մեկին չեմ նկատում:
15.Ինչ խոսք, դու ավելի խելացի ես:
16.Իսկ առանց դիմահարդարման դու ավելի գեղեցիկ ես:
17.Ես շատ քիչ ժամանակ ունեմ, բայց դու հավանաբար կհասցնես պատմել թե ինչ էր հագել երեկ Խոսե Իգնասիոն:
18.Ինչ տարբերություն թե ինչ է սա ու ինչ արժե, եթե հավանում ես, կգնենք:
19.Ինչ հաճելի է, երբ հանգստյան օրերին ընկերուհիներդ առավոտ շուտ մեզ հյուր են գալիս:
20.Միայն ինձ համար ենք գնումներ անում: Արի քեզ համար էլ մի բան գնենք, օրինակ մուշտակ:
21.Սիրելիս, դու երևի հոգնած կլինես, հանգստացիր, ես ինքս կարդուկեմ շապիկս:
22.Տանել չեմ կարողանում հարբած ընկերներիս, ոչ մի կարգին թեմա չունեմ նրանց հետ:
23.Մի կտոր էլ տորթ կեր, թմբլիկությունը քեզ սազում է:
24.Կարծում եմ արդուզարդդհնացել է, նորը գնելու ժամանակն է:

Ինչ խոսք, այս ամենին պետք է հումորով վերաբերվել:)
Չնայած արտահայտություններ կան, որոնք իսկապես հաճելի կլիներ լսել) ) )

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Karina Sahakyan
23:45, 14.10.2013
4318 | 0
20:38, 14.10.2013
3975 | 0
20:00, 12.10.2013
8224 | 0
00:38, 12.10.2013
5324 | 5
23:20, 11.10.2013
8142 | 0
yukarı