MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Yarın:+21 °C
Մարտի 23-25-ը Հաագայում անցկացվելու է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողով
00:28, 22.03.2014
2172 | 0

Միջուկային զենքի չտարածման, միջուկային անվտանգության խնդիրներով աշխարհը սկսեց զբաղվել դեռ 2009 թվականից` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Մինչ այժմ այս հարցով երկու համաշխարհային կոնֆերանս է կազմակերպվել` Վաշինգտոնում, ապա Սեուլում: Հիմա արդեն երրորդը ՝ Հաագայում: Հետխորհրդային երկրներից միջուկային զենք կար Ղազախստանում եւ Ուկրաինայում, որը, հետագայում, համապատասխան փաստաթղթերի հիմա վրա, տեղափոխվեց ՌԴ: Հաագայում կայանալիք հավաքի նպատակն է` կանխել միջուկային տեռորիզմն աշխարհում` ընդգրկելով միջազգային բոլոր կառույցները եւ պետությունները: Գագաթաժողովում, մասնավորաբար, կքննարկվեն միջուկային նյութի քանակության նվազեցման հարցերը, առկա միջուկային նյութի որակի բարելավման եւ դրա օգտագործման կարգավորման անվտանգության հարցերը:
Հետաքրքիրը սակայն այս համաժողովում Ադրբեջանի մասնակցությունն է: Դեռ ձմռան ամիսներին Ադրբեջանի APA լրատվական գործակալությունը փոխանցեց, որ հրավեր ունեն մասնակցելու միջուկային անվտանգության Հաագայի գագաթաժողովին, որն անց է կացվելու է մարտի 23-25-ը: Այս փաստը մի ճեպազրույցի ժամանակ հաստատել էր Բաքու այցելած Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը. «Դա մեր բոլորի համար կարևոր հարց է, թե ինչպես խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիա: Ադրբեջանի փորձը հետաքրքրում է մեզ» -ասել է նա: Պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ'2012 թվականին, մասնակցել է Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Համաժողովին ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդել է Մեդիամաքսը, շատ հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը' գագաթաժողովի շրջանակներից դուրս:
Չի բացառվում, որ «Մեծ յոթնյակ» -ի առաջնորդները Հաագայում միջուկային անվտանգության հարցերով կայանալիք գագաթաժողովի շրջանակներում քննարկեն Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ընդունման հարցեր:
«Հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և հետագա քայլերին, որոնք կարող է ձեռնարկել «Մեծ յոթնյակը» ՝ ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի զարգացմանն ու այս երկրին աջակցելու նպատակով», – ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Հաագայում կայանալիք միջոցառմանը ներկա կգտնվեն մոտ հիսուն երկրների լիդերներ, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Լուսանկարներում Մասնակից պետությունների դոշներն արդեն պարզվել են Հաագայում:
2012 թվականին Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովին, ձախից Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı