MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Yarın:+20 °C
Իսրայելահայերը' փոքրաթիվ, սակայն Ամրակուռ ու միասնական
11:33, 13.05.2014
2672 | 0


Չնայաց փոքրաթիվ հայերի ներկայությանը Իսրայելում, հայերն աշխույժ ու գուրծունյա համայնք են ձևավորվել: Հարկ եղած դեպքերում համայնքը բռունցք է դառնում ու իր միասնական դիրքորոշումը ներկայացնում երկրի տարբեր մակարդակների տնտեսական և քաղաքական, մշակութային ֆորումներում: Նման օրինակները շատ են' մեծաթիվ ադրբեջանական համայնքի գործունեության չեզոքացումը, հայկական հարցերի քննարկումների լայն դիապազոնը երկրի քաղաքական տեսադաշտում մշտապես ներկայացնելը, Թուրքական կեղծավոր ագիտացիան ճիշտ հայելու մեջ ներկայացնելը և այլնը: Ամենաուրախալին սակայն համայնքի միասնական գործունեությունն է: Եվրատեսիլի քվեարկությունում հայկական համայնքը ամենաակտիվն է եղել' Արամ MP3-ի օգտին ամենաշատ ձայները տալով: Շուտով մի համերգ էլ կազմակերպվելու է, հենց մաեստրո Նուբար Ասլանյանի ծննդյան օրը' հունիսի 18-ին, Հայֆայի փողային նվագախումբը իր հաշվետու համերգին ներկայացնելու է Նուբար Ասլանյանի նոր ստեղծագործություններից մեկը: Իսրայելի բանակի օրկեստրն էլ քրտնաջան պարապում է կոմպոզիտորի «Սարդարապատ» եւ «Կոնցերտային վալս» ստեղծագործությունների վրա: Հիշյալ օրկեստրի նվագացանկում արդեն հաստատուն տեղ ունի Ն. Ասլանյանի 3 քայլերգերը: Կոմպոզիտորը թե Իսրայելի, և թե Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, և լավ կլիներ նրա գործերով նաև Հայաստանում հետաքրքրվեին:

Ընդհանրապես սփյուռքի հայությանը ոգևորում է մայր հայրենիքի անգամ փոքր ձեռքբերումները, մղում նորանոր հայրենանպաստ գործերի, անգամ գովելի է Հայաստանի և սփյուռքի հայության անհատական երկխոսությունները: գնահատանքի խոսքերը խթանիչ ու ոգևորող ուժ ունեն: Ցավոք հակառակն էլ է պատահում, լինում է, երբ պատասխանատու ոլորտը սպասարկող մի անհատ սեպ է խրում, ցեխ շպրտում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին: Սփյուռքի գործունեությանը տրված անհարկի գնահատականները հենց ջուր լցնել է թշնամու ջրաղացին: Կառույց, որի անվան հիշատակումն անգամ սարսուռ է առաջացնում թուրքական ազգայնական շրջանակներում, պետք է քնքշանքով մոտենալ ու գուրգուրել: Անգամ արտասահմանյան թուրքական քաղաքականությունը սպասարկող բազմաշերտ լոբիստական շրջանակներն են անզոր դիմակայել մեր սփյուռքի մարտահրավերները: Դա տեսանելի է ամենուր ' նայև Նիդերլանդներում: ՈՒստի սփյուռքի մասին հայրենիքից ասված յուրաքանչյուր խոսք պետք է մտածված, կշռադատված հնչի:

Սակայն այս մասին չէ, որ ուզում էինք խոսել, վերադառնանք Իսրայելի հայ համայնքի հաջողությունների ու ամրակուռ միասնության օրինակին, որն այս պահին ոգևորող է անգամ հայաշատ երկրների շատ համայնքների համար, այդ թվում հոլանդահայ: Իսրաելահայերն ունեն իրենց ՆԱԻՐԻ անունով կայք-էջը, որը համախմբում է Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությանը: Այստեղ կարելի է գտնել համայնքի մասին պատմող բազմաթիվ նյութեր, որից ավելի ուրախալին «Իսրաելահայեր» ամսաթերթի ստեղծման և ներկայացման մասին լուրն է: Բավական ծանրակշիռ թերթ, որը եզակի իրողություն է իսրաելահայ կյանքում և համախմբում է իսրաելահայերի ջանքերը: 8 էջանոց ամսաթերթը խմբագրում է ճանաչված լրագրող Արտյոմ Չերնամորյանը:

Hay Azian

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı