MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Ռուսաստանն էլ իր հերթին է պատժամիջոցներ սահմանել ԵՄ երկրների' այդ թվում Հոլանդիայի և Բելգիայի դեմ
01:51, 08.08.2014
2420 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մեկ տարի ժամկետով արգելվելու կամ սահմանափակվելու է գյուղատնտեսական ապրանքների, սննդամթերքի և հումքի ներկրումն այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ, կարգելվի կամ կսահմանափակվի դեպի Ռուսաստան միս-մսամթերքի, պտուղ-բանջարեղենի, կաթ-կաթնամթերքի և ծովամթերքի ներկրումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից: Մասնավորապես Հոլանդիայից Ռուսաստանը չի գնի ծաղիկներ ու ծաղկաբույսեր և այլ մթերքներ, որի արժեքը գերազանցում է 1, 5 միլիարդ ևրոն: Բելգիայից չի գնելու միրգ' մասնավորապես 800 միլիոն ևրոի տանձ և խոզի միս' էլի 1, 5 միլիարդը գերազանցող գումարով: Ռուսաստանը այս առումով իր հայացքն է ուղղել Հարավ Աֆրիկյան Հանրապետությանն ու Բրազիլիային:
Метки: Այլ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
332 | 0
yukarı