ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մեկ տարի ժամկետով արգելվելու կամ սահմանափակվելու է գյուղատնտեսական ապրանքների, սննդամթերքի և հումքի ներկրումն այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ, կարգելվի կամ կսահմանափակվի դեպի Ռուսաստան միս-մսամթերքի, պտուղ-բանջարեղենի, կաթ-կաթնամթերքի և ծովամթերքի ներկրումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից: Մասնավորապես Հոլանդիայից Ռուսաստանը չի գնի ծաղիկներ ու ծաղկաբույսեր և այլ մթերքներ, որի արժեքը գերազանցում է 1, 5 միլիարդ ևրոն: Բելգիայից չի գնելու միրգ' մասնավորապես 800 միլիոն ևրոի տանձ և խոզի միս' էլի 1, 5 միլիարդը գերազանցող գումարով: Ռուսաստանը այս առումով իր հայացքն է ուղղել Հարավ Աֆրիկյան Հանրապետությանն ու Բրազիլիային: Метки: Այլ |