MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Yarın:+19 °C
Ադրբեջանցի գրող Վահիդ Գազիի բաց նամակը իր ժողովրդին
13:40, 15.08.2014
2897 | 0

Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան «Ավետիս» լրատուական-վերլուծական պաշտոնական կայքը մատնանշելով Qafqazinfo. Az կայքը' այնտեղից թարգմանաբար մեջբերումներ է արել Շվեդիայում ապրող ադրբեջանցի գրող, հրապարակագիր, ադրբեջանական Բացախոսության կենտրոնի /INAM Pluralism Center/ նախագահ Վահիդ Գազինի բաց նամակից, որն ուղղված է ադրբեջանական ժողովրդին:



Վահիդ Գազին պատմել է, որ նախօրեին հանդիպել է «Պատերազմի քամիներ» -ը գովազդային ցուցանակին, որի խորագրում եվրոպական երաժշտական դասականների շարքում նշված էր և Արամ Խաչատրյանի անունը:
«Ինձ այն հիշեցրեց իմ մանկությունը, երբ խորհրդային ֆիլմերում ու հաղորդումներում, որոնք ցուցադրվում էին հեռուստատեսությամբ, փնտրում էի ադրբեջանական, կամ գոնե մահմեդական անուններ: Բայց ամեն անգամ հանդիպում էի հայկական կամ վրացական անունների: Նվազագույնը ֆիլմի ձևավորման ժամանակվա նվագախմբի դրիժորը հայ է լինում: Մի անգամ տեսնելով «Նիկոլո Պագանինի» ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանին, հարցրի հորս.- «Հայերն ամեն տեղ են, նրանք այդքան շա՞տ են»:
«Նրանք շատ չեն, -ասաց հայրս, – նրանք պարզապես զարգացած են, ակտիվ են ու շրջահայաց, նրանք օգնում, աջակցում են իրար, դրա համար էլ նրանց տեսնում ենք ամենուր», -նշում է Գազին իր նամակում: Հեղինակը գրում է, որ մեծանալով դա տեսավ ամենուր. Նյու-Յորքի փողոցներում, որտեղ փայլփլում է "Petrosian" ռեստորանի փայլփլուն ցուցափեղկը, շվեդական գյուղական գրադարանները, որտեղ գովազդվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության մասին գիրքը…
«Արամ Խաչատրյանի սոնետը, որը գրել է հեռավոր 40-ականներին «Ստանիգրադյան ճակատամարտ» ֆիլիմի համար, ընդգրկվել է փոքրիկ քաղաքի նվագախմբի երգացանկում, ինձ չզարմացրեց: Ես ուզում եմ ասել, որ մենք տանուլ ենք տվել ոչ միայն Ղարաբաղում, և մեղադրել այդ բանում Ռուսաստանին, Իրանին, Ամերիկային, Քրիստոնեական աշխարհը, մասոններին, ում ասես, միայն ո’չ մեզ», - գրում է հեղինակը:
Գազիի խոսքերով ադրբեջանցիները չեն ճանաչում այն հայերին, որոնք իրենցից չեն տարբերվում, և այն հայերին, ովքեր ապրում են մոլորակի մյուս կողմում: «Մենք չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվել ենք ոչ միայն Միացում պահանջողներից: Մենք պատերազմում պարտվել ենք մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ` Անաստաս Միկոյանին, այլախոհության մեջ` Պարույր Հայրիկյանին, մարդու իրավունքի պաշտպանությունում` Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտությունում` Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտությունում` Միշել Լեգրանին, ջութակում` Սամվել Երվինյանին, դուդուկում` Ջիվան Գասպարյանին, ուդում` Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Անզնավուրին, գրականությունում` Վիլյամ Սարոյանին, գեղանկարչությունում` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանությունում` Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում` Քիմ Քարդաշյանին, գործարարության մեջ` Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ` Ջերարդ Գաֆեստչյանին, կոնստրուկտորային գործում` Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում` Վիկտոր Համբարձումյանին, վարսավիրության մեջ` Մովսեսին…» - ասում է հեղինակը:
Ինչպես բաց նամակում նշում է Գազին, ադրբեջանցիները այդ ամենի մեջ տեսնում են հայկական կեղծարարությունը, նրանց սուտը, նենգությունը, քրիստոնեությունը, եկեղեցին, Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին ձեռնտու լինելը, ինչպես և դավաճանությունը, բայց երբեք պատճառը իրենց մեջ չեն տեսնում: Մատնանշած մարդկանցից յուրաքանչյուրը, հեղինակի կարծիքով, հասել է հաջողության, հայտնի է դարձել և իր ժողովրդի մեջ է հռչակ ձեռք բերել, որովհետև նրա թիկունքում կանգնած են եղել շատ հայեր, միակամ հասարակությունը: «Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, ուսն են դեմ տալիս պարտվողին, գիտության մեջ, քաղաքականությունում, արվեստում, սպորտում ռազմական գործում, ամենուր մեկի հաջողության համար հինգը ճանապարհ են հարթել, առաջ գնացողին չեն վարկաբեկել, չեն խանգարել, չեն չարախոսել, ոտքերի տակ փոս չեն փորել», – եզրակացնում է Վ. Գազին:
Թարգմանությունը` Բակուրի
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı