MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+19 °C
Ցեղասպանության նմուշների ցուցադրություն նիդերլանդական Էնսխեդե քաղաքում
05:18, 02.03.2015
2778 | 0



Նիդերլանդների Օվերեյսելի մարզի Էնսխեդե քաղաքի հանրային գրադարանում անցած շաբաթ կեսօրին շուրջ երկու հարյուրից ավելի մարդկանց ներկայացվեց փաստաթղթերի ու վավերագիր լուսանկարների մի ցուցադրություն, որ պատմում է Օսմանյան կայսրությունում 100 և ավելի տարիներ առաջ տեղի ունեցած հայ, ասորի, հույն և այլ ժողովուրդների Ցեղասպանության մասին:
Ցուցահանդեսի կազմակերպման «1915 կոմիտե» -ն, ով աշխատանք է տանում Ցեղասպանությունների ոճիրի ներկայացման ու դատապարտման ուղղությամբ, եզակի փոխհամաձայնություն է ձեռքբերել Թվենթեի ասորական համայնքի հետ, որտեղ ապրում են մոտ 20 հազար ասորիներ, համեմատական կարգով ասենք, որ այս տարածքում հայերի թիվը մոտավորապես յոթ հազար է:
Ցուցանմուշների ցուցադրությունը նախաձեռնել է խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատ (CDA) պատգամավոր Պիտեր Օմթզիխթը, ով ակտիվորեն արդեն մի քանի տարի աշխատանք է տանում ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ:

«Առաջին համաշխարհայինի քողի ներքո դիտավորությամբ համատարած սպանել են քրիստոնյաների, նպատակն է եղել ամբողջությամբ ջնջել հետքը մի ազգի», - ցուցադրությունը դիտելուց առաջ ասել է հոլանդացի պատգամավորը: Նա ընդգծել է, որ փաստորեն այսօր էլ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներ են հալածվում, փորձ է արվում ոչնչացնել հինավուրց քաղաքակրթության գանձերը:
Քրիստոնեական Միություն կուսակցության (CU) Օվերեյսելի առաջնորդ Յան Վեստերտը պնդել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:
«100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1, 5 միլիոն հայ և 750 հազար ասորի է սպանվել, -ասել է «1915 կոմիտե» -ի անդամ Ջոնի Շաբոն, մինչ այժմ կրում ենք սարսափելի ոճիրի հետևանքները, մենք ուզում ենք հոլանդական հասարակայնությանը հենց դա ներկայացնել' թե ինչ է տեղի ունեցել»:
Ելույթներ ունեցան նաև հանրային գրադարանի տնօրեն Գերարդ Կոքսը, խորհրդարանի Քաղաքական բարեփոխումներ կուսակցության (SGP) ներկայացուցիչ, պատմաբան Ռուլոֆ Բիսխոպը: Վերջինս քննադատեց Թուրքիայի ժխտողական կեցվածքը և հույս հայտնեց, որ Ալմելոյի անմեղ զոհերի նորակառույց հուշ-համալիրը միմիայն հաշտեցման ազդակ կհանդիսանա տեղացի թուրք և հայ բնակչության համար և ուսանելի օրինակ Թուրքիային ճանաչելու Հայոց ողբերգությունը:
Ցուցանմուշները հանրությանը կցուցադրվեն երկու շաբաթ' մինչև մարտի 14-ը, այնուհետև ցուցադրումները նախատեսված է շարունակել մարզային այլ քաղաքներում' Ալմելոյում, Հենգելոյում, Օլդենզալում:
Ի դեպ Օվերեյսելը այն մարզն է, որ հիմք ընդունելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած Հայոց Ցեղասպանությունը ընդունող բանաձևը, անցյալ տարի դատապարտել է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1, 5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների), գազանաբարո ջարդերը:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı