Նիդերլանդների ազդեցիկ կուսակցություններից մեկի առաջնորդը թագավորին և վարչապետին խորհուրդ է տվել այցելել Ծիծեռնակաբերդ Premier Rutte moet op 24 april samen met koning Willem-Alexander naar Jerevan gaan om daar de herdenking van de Armeense genocide bij te wonen. Die oproep doet PVV-leider Wilders. Bekijken op nos.nlԱզգայնական, հակասիլամիստական հայացքներով աչքի ընկնող Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, ով քաղաքական գործունեություն է ծավալում' սկսած 1997 թվականից և հայտնի է կտրուկ գործելաոճով, օրերս այցելել է Ալմելոյի հայ համայնքին և այցելել Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանության հուշհամալիր ծաղկեպսակ դրել' հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Քաղաքական այս գործիչը' ինչպես տեղեկացնում է nos.nl նիդերլանդական հեռուստակայանը, ավելի ուշ դիմել է Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին' ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Լուսանկարներում. Վիլդերսը Ալմելոյի հայ համայնքում: Ծաղկեպսակ է դրվում անմեղ զոհերի հիշատակին: |