MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Yarın:+22 °C
Ցույց Նիդերլանդներում Եվրոպական միության գրասենյակի առջև
14:32, 30.03.2015
2142 | 0



ՀՅԴ Նիդերլանդների Երիտասարդական Միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Նիդերլանդներում Եվրոպական միության գրասենյակի առջև կազմակերպել է ցույց։
«Մենք պահանջում ենք Եվրոպական Միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների փոխհատուցման և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ՝ ասվում է ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական միությունների այս առթիվ տարածած հայտարարության մեջ:
Մենք գտնում ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, արդարության հաստատումը և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնումը նախապայմաններ պէտք է լինեն Եւրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության համար:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա նախաշեմին, մենք՝ որպես վերապրածների սերունդներ, հայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և հայ ազգի անժամանցելի իրավունքների համար մղվող արդար գործում»:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı