MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Yarın:+19 °C
Վրեժի կարմիրով գրված ցուցապաստառով Ծիծեռնակաբերդ
00:36, 13.04.2015
3419 | 0


Երեք ընկերներ են, որոնք իրենց պապերի արյան կանչով մտերմացել ու լավ փոխհարաբերություններ են հաստատել միմյանց հետ, այնուհետև երդվել, որ ուր էլ լինեն իրար չեն մոռանալու:
Նրանք երեքն էլ իրենց անունները ժառանգել են իրենց պապերից, անուններ, որոնք մաքուր հայկական են: Լևոնը Նախիջևանի Զնաբերդ գյուղից է: Հաճախ է դպրոցական արձակուրդներին այցելել Նորաբաց (Ենգիջա) գյուղ ու այստեղ ծանոթացել, այնուհետև մտերմություն հաստատել Արարատի և Վարդանի հետ:
Սա սովորական ընկերություն չէր: Նրանք պարզել էին, որ իրենք ծագումով Էրզրումցի են, ավելին նրանց պապերի պապերը թուրք յաթաղանի զոհեր են, որոնց հետնորդներին գաղթի միջոցով հաջողվել է մազապուրծ փրկվել և ապաստան գտնել Արաքսի այս ափին: Ավաղ, նրանց Լևոն և Հարութ անուններով նախնիներին տրված չէր ապրել իրենց բնական կյանքը...
Այս ամրակուռ ընկերությունը, որը նաև երդում է ' նախնիների հիշատակի վրեժի, անցնող տարիների հետ միայն ամրապնդվել է: Այժմ Լևոնը բնակվում է Նիդերլանդներում, ամուսնացած է, ունի երկու երեխա, մասնագիտությամբ հանդիսավար ու նաև վարսահարդար է: Մյուս տղաները' Արարատ Բարագամյանը, նկարիչ է, իսկ Վարդան Սողոմոնյանը զբաղվում է հողագործությամբ, բնակվում են Հայաստանում: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ նրանք միասին մի մտահաղացում են կյանքի կոչել' ստեղծել մի ցուցապաստառ ու այնտեղ գրառել իրենց մանկության տարիների ուղտած երդումը. «Մենք պատրաստ ենք լուծել մեր պապերի վրեժը»:
Այժմ ցուցապաստառը պատրաստ է: Սովորական ամեն տարիների պես այս անգամ էլ ընկերները հավաքվելու, տեսնելու են միմյանց փոքր ինչ այլ իրավիճակում, տղաները չեն սափրվել, զուսպ ու տխուր են դիմավորելու տարելիցը: Ցուցապաստառը փակցվել է Նորաբաց Համայնքում, Արարատյան փողոցի վրա գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցու հարևանությամբ: Ապրիլի 21-ին Նիդերլանդներից Լևոն Զնաբերդցին կուղևորվի Հայաստան' հատուկ հիշատակի արարողությանը մասնակցելու, այդպես արդեն հինգ տարի նա միանում է ընկերներին: Մեծ Եղեռնի օրը նրանք նույնանման հագնված' ևս երեք տասնյակ իրենց ընկերների հետ, կվերցնեն վրեժի կարմիրով գրված իրենց ցուցապաստառը, որին գրված է «Մենք պատրաստ ենք լուծել մեր պապերի վրեժը» և երթով կուղևորվեն Ծիծեռնակաբերդ, որտեղ թևածում են միլիոնից ավելի անմեղ զոհերի հոգիները...
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı