MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Yarın:+18 °C
Ալմելոյում ցուցադրվեց «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը
17:39, 16.04.2015
2771 | 0

Ապրիլի 1Օ-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էին հարյուրավոր հայրենակիցներ, այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:

Ֆիլմի ցուցադրումը կազմակերպել և ֆինանսավորել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ցուցադրումից առաջ ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը ներկայացրեց որոշ մանրամասներ ֆիլմի վերաբերյալ, որից հետո կայացավ դիտումը:

Ֆիլմի ցուցադրումը ավարտվեց բուռն ծափահարություններով: Ֆիլմի դիտումից հետո ներկաները ռեժիսորին տվեցին բազմաթիվ հարցեր և ստացան բավարար պատասխաններ:

Վերջում ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ռեժիսորին՝ նման ֆիլմ նկարահանելու, և կազմակերպիչներին՝ ֆիլմի ցուցադրումը հնարավոր դարձնելու համար:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı