MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Yarın:+20 °C
Ֆրանսիահայ ուսանող Իշխան Թովմասյանը գտնում է, որ իսլամիստ ծայրահեղականերին ապագա չի սպասվում
23:24, 23.11.2015
2881 | 0


Իշխան Թովմասյանը ապրում է Ֆրանսիայում: Քոլեջի ավարտական դասարանը փայլուն ավարտելուց հետո, նրան ուսումնառության են հրավիրել Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտ (Sciences Po): Քննական բոլոր տեստերը հաջողությամբ հանձնելուց հետո Իշխանը դարձել է ֆրանսիայում ամենապահանջարկ ունեցող բարձրագույն հաստատություններից մեկի ուսանողը, որտեղ պատրաստում են քաղաքական և դիվանագիտական ոլորտի բարձրակարգ մասնագետներ: Այս ԲՈՒՀ-ն ունի գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ և շատ երկրների ուսանողների երազանքն է սովորել այստեղ:

Հարկ է նշել, որ Sciences Po-ում հիմնական ուշադրությունը շեշտվում է ոչ միայն քաղաքական և տնտեսական գիտություններին, նաև կրթական ոլորտի օրենքների ուսումնասիրմանը, ֆինանսական, բիզնեսի, հաղորդակցության, քաղաքաշինական քաղաքականության, կառավարման եւ Լրագրության հմտություններին:
Շնորհալի հայ երիտասարդը ուսման մեջ արդեն գրանցել է որոշակի առաջադիմություն, իր տեսական փորձառնությունն է անցկացրել Ֆրանսիայի հայկական դեսպանատանը, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդարանի աշխատանքներին, գիտաժողովներին: Նրա մասին շատ են գրել տեղական թերթերում, ցուցադրել հեռուստատեսությամբ:

Իշխանի մասին Նիդերլանդական օրագիրը դեռ երկու տարի առաջ անրադարձել է:
Շնորհալի հայ պատանին այժմ հաջողությամբ ուսումը շարունակում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առնթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГИМО) ինստիտուտում: Ֆրանսիայի հայտնի դեպքերի հետ կապված նա հայտնվել է ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում: «ТВ Центр» (կենտրոն) հեռուստաընկերության «հատուկ թողարկում» ինֆորմացիոն հաղորդման «Եվրոպայի գնդակահարումը» վերնագրով ռեպորտաժում ցուցադրվել է, թե ինչպես է ֆրանսիացի մեր հայրենակիցը իմացել դեպքերի մասին ու արձագանքել դրանց, ցուցադրել են ինչպես է նա ծաղիկներ գնում և հարգում զոհվածների հիշատակը:
Ֆրանսիահայ ուսանողը սարսափելի է համարում փաստը. երբ ֆրամսիայի քաղաքացին սպանում է իր համաերկրացուն, նա գտնում է, որ իսլամիստ ծայրահեղականերին ապագա չի սպասվում:


Նրա մասին մեր օրագրի 2013թ "Ապագա քաղաքագետն ու դիվանագետը" վերնագրով հոդվածնայստեղ.

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı