MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Yarın:+21 °C
Բրյուսելում մայիսի 27-ին համերգ
01:01, 26.05.2016
2132 | 0
  • 19 май, 2016 в 16: 16


Բելգիահայ մի խումբ արվեստագետներ' երաժիշտներ, ասմունքողներ, պարային համույթներ ու անհատ կատարողներ Բրյուսելում մայիսի 27-ին նախաձեռնել են համերգ, որի հասույթը կտրամադրվի Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վիրավորված և զոհված մարտիկների ընտանիքներին: Միջոցառումը նախաձեռնել է «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությունը (նախագահ Արտակ Սերգոյան): Այն կրելու է «Քե´զ համար, հայ զինվոր» խորագիրը: Համերգը տեղի է ունենալու Բրյուսելի Հայ տանը Rue du Gaz- 83 հասցեում, փոստային տարբերանշանն է 1020: Համերգը դիտել ցանկացողները կարող են տոմսերի համար զանգահարել +32 (0) 4879 99997 հեռախոսահամարով:
Համերգ-երեկոն վարելու է Լևոն Զնաբերդցին:
Համերգի տոմսն արժե ընդամենը' 10 Եվրո:
Մի շարք լրատվամիջոցներ' այդ թվում «Հայերն այսօր» -ը հանդես են գալիս որպես ինֆորմացիոն հովանավորներ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı