Շարունակվում է ընդլանվել Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների և Հայաստանի դպրոցների փոխհամագործակցությունը և կապերի ընդլայնումը: Այս անգամ' Անկախության տոնի նախօրեին, փոխադարձ համաձայնության պայմանագիր ստորագրեցին Երեւանի թիվ 150 դպրոցն ու Նիդերլանդների «Նոր Այգ» դպրոցը: Արդեն ավանդույթ է դարձել, որ Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի կազմում ընդգրկված կրթօջախները փոխշահավետ համագործակցության պայմանագրեր ստորագրեն միմյանց հետ, դառնալով քույր դպրոցներ' ընդլայնելով կրթամշակութային կապը մայր հայրենիքի հետ: |