MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Yarın:+26 °C
Կյանքից հեռացել է պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը
14:48, 11.11.2016
3234 | 0
Խոր ցավով հայտնում ենք, որ ծանր հիվանդությունից հետո, ուժերի ծաղկման բուռն շրջանում կյանքից անժամանակ հեռացավ Նիդերլանդների հայկական համայնքի ճանաչված ներկայացուցիչներից մեկը' պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը:
Մահվան չարագուշակ գույժը անսպասելի հարված էր նիդերլանդահայ համայնքին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են:
Մարտուն Էլբակյան մարդը, որքան խստապահանջ ու սկզբունքային, այնքան էլ ընկերական ու մարդկային էր իր սաներին, նրան շրջապատի մարդկանց: Նա ջանք չէր խնայում իր գիտելիքները փոխանցել բոլոր նրանց ովքեր սովորելու բան ունեին' առաջին հերթին իր դպրոցի սաներին: Ընդհանրապես սիրում էր հանդիպել երիտասարդների հետ, երկար զրուցել կյանքի ու գիտության շուրջ, խոսել ազգային և այլ թեմաների մասին: Չէր սիրում, երբ հանդիպում էր անարդար երևույթի, րոպե առաջ աշխատում էր արմատախիլ անել անարդարության սերմերը: Հակառակ' մանկան պես ուրախանում էր, երբ տեսնում էր իր աշխատանքի արդյունքը, երբ գնահատում էին նրա անգնահատելի աշխատանքը:
Մեկ տասնյակից ավելի տարիներ էր, որ Մարտուն Էլբակյանը հաստատվել էր Նիդերլանդներում: Եղել է Հերթոգենբոս քաղաքի Կոմիտասի անունը կրող հայ համայնքի հիմնադիրներից մեկը և ղեկավարել այն: Այնուհետև նա իր ողջ կարողություները ներդրել է' դասավանդելով իր հիմնած դպրոցում: Արդյունքն ուշացնել չի տվել:
«Սովորել ողջ կյանքի համար» կրթա- ուսումնական ամենամյա համապետական փառատոնում Մարտուն էլբակյանը ճանաչվել է Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն ՈՒսման վարպետներից մեկը: Փառատոնի 52 էջանոց հուշագրքույկի երկու էջերում ներկայացված է եղել պրոֆեսոր Էլբակյանի կենսագրության, նրա անցած ուղու աշխատանքային գործունեության ու փորձի մասին մանրամասը տեղեկություններ:
Հատկանշական է, որ նման կոչմանը արժանանացել էին նրանք, ովքեր իրենց բնագավառներում լավ մասնագետներ լինելուց բացի, ջանքեր են ներդրել մյուսներին էլ սովորեցնելու, օգնելու' առաջացած խնդիրները լուծելուն և դժվարությունները հաղթահարելուն:
Այս կապակցությամբ Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը անձամբ է հանդիպել և շնորհավորել Մարտուն Էլբակյանին:
Նրա մասին գրել է նիդերլանդական մամուլը:
Մարտուն Էլբակյանը «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպության ղեկավար-հիմնադիրն էր 2012 թվականից: Կազմակերպության հիմքում ընկած էր կրթական գործունեությունը, մասնավորապես բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցի գործունեությունը, հիշարժան տարելիցներին և տոներին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Մարտուն Էլբակյանը Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի հիմնադիրներից մեկն էր: Նա նաև մեծ ներդրում ունի փախստականների ինտեգրմանը նպաստող աշխատանքներում:
Մարտուն Էլբակյանն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան»:
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու անջնջելի հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների սրտերում:
Ցավակցում ենք Մարտուն Էլբակյանի ընտանիքին և հարազատներին' կիսելով այսքան ծանր վիշտը:
Նրա մի խումբ ընկերներ
«Նիդերլանդական օրագիր»
Հ.Գ- Դեռ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին էր, որ հարցազրույց ունեցանք Մարտուն Էլբակյանի հետ: Այն, որպես հիշատակի տուրք կրկին ներկայացնում ենք մեր ընթերցողին.
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı