MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Yarın:+21 °C
Եվրոպական ժողովրդավարության և մուսուլմանական կանոնների համատեղելիությունը
15:57, 11.12.2016
4568 | 0

  • 1 дек, 2016 в 15: 27

Եվրոպական հյուրընկալ երկրներում մուսուլմանական երկրններից արտագաղթած բազմաթիվ կանայք շարունակում են կրել իրենց ազգային հագուստները, որոնք ինչևայլ առիթներով դեմքը քողարկելուց զատ, կարող են նպաստել քրեական հանցագործությունների իրականացմանը: Այս երկրներն ունենալով ազատ ժողովրդավարական հասարակարգ չեն կարող բացահայտ արգելանք դնել այս հագուստները կրելու:
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել դեմքը փակող առարկաներ, նիկաբ (մուսուլմանների ավանդական գլխաշոր, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը, ինչպես նաև դահուկային դիմակներ ու գլխարկներ կրելու վրա արգելք սահմանող օրինագծին: Հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս օրենքը նախատեսում է արգելք սահմանել հասարակական վայրերում, որտեղ դա հատկապես կարևոր է, մասնավորապես, պետական հաստատություններում, դպրոցներում եւ հիվանդանոցներում դեմքը որեւէ կերպ ծածկելու վրա:
Սակայն հարկ է նշել, որ օրենքն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի վերին պալատի հաստատման դեպքում:
Օրենքը խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 405 եվրոյով:

Գրեթե նման օրենքի նախագծեր են մշակել Իտալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և այլ երկրների խորհրդարաններում:
Իսլամում գլխաշոր կրելու (հիջաբ) ավանդույթը գալիս է 7-րդ դարից, այսինքն իսլամի տարածումից հետո: Նախապես գլխաշոր կրել են միայն Մուհամեդ մարգարեի կանայք: Հիջաբը լայն տարածում գտավ հիմնականում քաղաքներում, իսկ գյուղերում կանայք գերադասում էին այն չկրել: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս:
Իրականում հիջաբը կամ ավանդական հագուստը մուսուլման կնոջ համար շրջապատից առանձնանալու, տարբերվելու միջոց է: Հիջաբից հրաժարվելը մուսուլմանական երկրներում ժողովրդավարության համար պայքարի կարգախոսներից մեկն էր: Առաջին անգամ հիջաբից ցուցադրաբար հրաժարվել են Եգիպտոսում 19-րդ դարի 70-ական թվականներին, մինչդեռ իսալմի պահպանողական ուղղությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ գլխաշոր կրելը մուսուլմանական էթիկայի մի մասն է:
. .

Մուսուլման կանանց գլխաշորերից և ավանդական հագուստներից են հիջաբը, նիկաբը, փարանջան, չադրան և աբայան:
Գոյություն ունի գլխաշոր կապելու զանզան տեսակներ, և նույնիսկ ըստ դրանց կարելի է որոշել, թե կինը իսլամի որ ուղղությանն է պատկանում: Իհարկե, կան մուսուլման կանայք, ովքեր չեն կրում գլխաշոր կամ ցանկանում են կրել, սակայն իրենց երկրում օրենքով արգելված է: Դրա վառ օրինակը Թուրքիան է, որտեղ կանանց արգելված է գլխաշորով մտնել պետական հաստատություններ: Չնայած այս ամենին, թուրք կանանց մոտ 20%-ը կրում է հիջաբ՝ գտնելով, որ այն իրեն վստահություն և պաշտպանվածություն է ներշնչում, բարձրացնում է ինքնագնահատականը և նույնիսկ թույլ է տալիս թուրք հասարակությունում ավելի բարձր դիրք գրավել:
Թուրք կանայք գերադասում են «տյուրբանը», որը զարդարված է տարբեր աքսեսուարներով, երբեմն ծաղիկներով:
Նիկաբը նույնպես գլխաշորի տեսակ է, որը կապելիս բաց է թողնվում միայն աչքերի հատվածը: Որպես կանոն լինում են սև գույնի: Նիկաբի հետ կարելի է նաև ձեռնոց կրել:
Մուսուլմանական ևս մեկ հագուստի տեսակ է փարանջան կամ բուրքան: Այն է տարածված է Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Փարանջան երկարաթև զգեստ է, որը ոտքից գլուխ ծածկում է կնոջ մարմինը: Մուսուլմանական երկրներում հաճախ կարելի է տեսնել ամբողջությամբ սպիտակ հագած ամուսնուն՝ բուրքա հագած իր սևազգեստ կնոջ հետ:
Չադրան նույնպես մուսուլման կնոջ զգեստի տեսակ է, այն հիմնականում լինում է սպիտակ, երկնագույն կամ սև և ամբողջությամբ ծածկում է կնոջ մարմինը: Չադրայով կանանց հաճախ կարելի է տեսնել Աֆղանստանում և Պակիստանում:
Արաբական թերակղզում կանայք կրում է աբայա: Այն հիմնականում սև, նուրբ զգեստ է: Կանայք իրենց զգեստները հետաքրքիր դարձնելու համար շատ հաճախ ասեղնագործում են դրա վրա:
Մալազիայում կանայք կրում են բաջու կեբայա և բաջու կուրունգ: Այն լրացնում են երկար շալով: Մալազիայում ավանդական զգեստ են հագցնում նաև երեխաներին:
Եվրոպայում մուսուլման կանայք կրում են իրենց ավանդական հագուստները, թեև հյուրընկալող երկրներում գործում է դրանք արգելող զանազան օրենքներ:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı