MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Yarın:+27 °C
Քանդակային խճանկար. Գագիկ Ղազարյան
18:29, 13.08.2012
7013 | 0

Քանդակային արվեստի հարթությունը, թերևս, խիստ տարբեր է կերպարվեստի մյուս ժանրերից` դիտողական, ընկալունակության և կատարողական աստիճաններով: Այն մեծ ու փոքր անկանոն ինտերվալներով երբեմն կարող է զուգահեռվել շոշափելի ու զգայական գրաֆիկայի ու գծանկարի հետ:

Գագիկ Ղազարյանի գրաֆիկաներում այս շոշափելիությունն է ակնհայտ, գծերի շղարշային, ձուլվող ու հյութեղ, երբեմն` զանգվածների ակնհայտ բեկումները շեշտող կատարողականությունն ու զանգվածների բեկված ու բոլորաքանդակների նմանեցված ճեպանկարների ու գրաֆիկական արվեստի ինքնաբավարավածությունը: Նրա գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը` որպես գաղափարականի ու մատերիայի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված: Այս առեղծվածային միտումը ակնհայտ է ճեպանկարային ու էսքիզային որոնումներում (սվինքսային, դիցաբանական, հեքիաթային առասպելական և այլ կերպարներ), ինչպես նաև ավարտուն աշխատանքներում` "Վիկտորիա" (2006), "Խաղամոլ սատիրը" (1972), "Նվագող Պանը" (1972), "Բազմադեմ մարդը" 1993, "Նեղոս" (1973): Բնորդների անսահմանափակ ու հարուստ այլազանությունը օգնել են նրան մարսել մարդու անատոմիան, հասկանալ ու կլանել ակադեմիզմի ողջ եզրերը…Նրա արվեստում հենց ակադեմիզմն ու գրագիտությունն է գերհաղթած: Գ. Ղազարյանի արվեստում կան ուղղությունների ներքին թեմատիկ բանավեճ, և արդյունքում բոլորն են հաղթող:

Առասպելական ու դիցաբանական լակոնիկ ֆիգուրներին գալիս են փոխարինելու յուրահատուկ հարթաքանդակները` քարե, գիպսե, բազալտե, բրոնզե, խեցե, կավե. "Տոնախմբություն" (1972 բազալտ, Մոսկվա), "Ոսկան Երևանցի", "Սարդարաբադ" էսքիզ, "Հայաստանի մկրտությունը" (2001), "Երկնագույն ինտերիեր":Այս աշխատանքներում նկատում ենք թեմատիկ, կոմպոզիցիոն և նյութային ճկունություն:

Բրոնզային քանդակները նկարչի համար կարծես լինեն առանցքային: Նրանց մեջ ամփոփված են ակորդային ճոխությունն ու կատարողական տոնիկան: Նյութերի տարբերականությունն ուղիղ համեմատական է տվյալ արվեստագետի վարպետությանը, անարատությանն ու աշխատանքային անհագ նկրտումներին ու բազմազանությանը, որն, իհարկե, դատելով աշխատանքներից, պերմանենտ է`այն չի’ ավարտվի, այն կկրկնվի պարբերաբար, յուրաքանչյուրը` մեկնաբանված Գագիկ Ղազարյանի տվյալ ժամանակահատվածի, տվյալ հոգեբանության ու կենցաղի ցիտատումներով…

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Լիլիթ Ստեփանյան
yukarı