MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Yarın:+27 °C
"Արևավիշապ" գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնի մրցանակաբաշխության քվեարկություն
13:33, 05.04.2013
4776 | 0

"Արևավիշապ" գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնի քվեարկությունն իրականանում է հենց նկարիչների միության ցուցասրահում, ինչպես նաև՝ էլեկտրոնային տարբերակով: Ուստի, խնդրում ենք քվեարկել ձեր նախընտրած աշխատանքի օգտին՝ նկարի մեկնաբանության հատվածում դնելով + նշանը:
Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: Ցանկացողները կարող են քվեարկել նաև հենց ցուցասրահում: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են` Ոսկե Արևավիշապ, Արծաթե Արևավիշապ և Բրոնզե Արևավիշապ: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը՝ "Հայ գրատպության 500 ամյակը", հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը և նկարիչների միության մրցանակը: Աշխատանքները կցուցադրվեն մինչև սույն թվականի ապրիլի 7-ը: Նույն օրը, ժամը 17: 00-ին, տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:
Քվեարկությունը կարող եք կատարել ՆԿարիչների Միության ֆեյսբուքյան էջում:
http://www.facebook.com/media/set/?set=a.531011610275046.1073741832.382264668483075&type=1
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Լիլիթ Ստեփանյան
yukarı