MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+27 °C
Էստոնացի գեղանկարչի ցուցահանդեսը Հայաստանում
13:42, 15.06.2013
3401 | 0
Այսօր ժամը 17: 00-ին, ժողովրդական դիվանագիտության առաքելության ՞Բոլորը ուղևորվում են Երևան՞ ծրագրի շրջանակներում, Նկարիչների միությունում տեղի կունենա էստենացի հայտնի գեղանկարիչ՝ Սիիմ_Տանել Աննուսի անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկանացվելու են նկարիչի 36 գեղանկարչական աշխատանքներ:

Սիիմ_Տանել Աննուսը ծնվել է 1960 Էստոնիայում, Թալին: Նկարել սկսել է 1974 թ - ին Էստոնիայի նկարիչ Տոնիս Վինտի մասնավոր ստուդիայում (1978-1984) Սովորել է արվեստի պատմության Տարտուի համալսարանում: Մոտ 60 անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Եվրոպայում, Ամերիկայում եւ Ասիայում: 1997 թ ներկայացրել է Էստոնիան Վենետիկի 47-րդ միջազգային բիենալեում:
Վարպետի աշխատանքները ներկայացված են տարբեր պետությունների արվեստի թանգարաններում Էստոնիայի եւ Ֆինլանդիայի, ինչպես նաեւ Քյոլնի ի Լյուդվիգյան թանգարանում (Գրմանիա) եւ Ժան Ուորհիզ Զիմերլի թանգարանում (ԱՄՆ): Նրա ստեղծագործություններից շատերը գտնվում են են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

Հասցեն՝

Երեւան, Հայաստան, Նկարիչների միության, Աբովյան 16, 3 - րդ հարկ

Հեռ: 37410 56 47 24
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Լիլիթ Ստեփանյան
yukarı