MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Yarın:+21 °C
Դվինը` նաեւ Հայաստանից դուրս .«Հայորդի» ամսաթերթ
12:15, 08.07.2017
4215 | 0

Շնորհալի և տաղանդավոր մարդիկ շատ կան. պետք է պարզապես նկատել և գնահատել նրանց արած աշխատանքը:

Համլետ Հարությունյանը, ծնված լինելով Ներքին Դվին գյուղում, այսօր Ռուսաստանի դաշնության Նկարիչների միության անդամ է: Գեղանկարչական արվեստի հանդեպ սերը նրա հոգում դեռևս մանուկ հասակից է ծլարձակել: Սակայն ավելի լուրջ քայլեր արվեստի բնագավառում արել է, երբ արդեն ավարտել էր միջնակարգ դպրոցը: Նկարում էր և փորձում վաճառել ստեղծածը:

Շուտով ընդունվում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական քոլեջ, որտեղ ցուցաբերած գերազանց առաջադիմության շնորհիվ հնարավորություն է ստանում ուսանելու Ռուսաստանում: Այստեղ էլ աչքի է ընկնում իր ընդունակություններով և կազմակերպում է մի շարք ցուցահանդեսներ:

Իր աշխատանքները ցուցադրել է նաև Մայր հայրենիքում։

Ռուսաստանի դաշնությունում, բարձր գնահատելով Համլետի արվեստը, շուտով դվինցի մեր հայրենակցին ընդունում են ՌԴ նկարիչների միություն:

Այսօր էլ Համլետ Հարությունյանը շարունակում է նկարել և ցուցահանդեսներ ունենալ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանի դաշնությունում:


Մարուսյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հայորդի ամսաթերթ
yukarı