MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
Թող աշխարհը մոր սրտով գնա
19:28, 21.03.2018
6167 | 0

1999 թվականին մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օր է հռչակվել Յունեսկոյի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա՝ տարածվել աշխարհով մեկ:
Վայոց Ձորի մարզային գրադարանն այսօր նշում էր պոեզիայի միջազգային օրը: Միջոցառումը կրում էր՝ «Թող աշխարհը մոր սրտով գնա» խորագիրը: Կլոր սեղանի շուրջ էին հավաքվել՝ գրադարանի ակտիվ ընթերցողները, երեխաների ծնողները, գրադարանի մանկական, սպասարկման և գրապահոցի աշխատակցուհիները, ինչպես նաև՝ պատկերասրահի աշխատակցուհիները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ գրադարանի սպասարկման բաժնի աշխատակցուհի տիկին Վարդը.

_Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս է գալիս իրականության սահմաններից և արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույզերը: Ժողովրդական մի խոսք կա ասում է՝ մարդ պետք է ստեղծագործի միչև 19-ը տարեկանը, եթե չստեղծագործի ուրեմն ամոթ է, իսկ 19-ը տարեկանից հետո չի կարելի ստեղծագործել, էլի ամոթ է:
Բայց այսօր մեր միջոցառման ասմունքողներից բացի ասմունքելու է նաև հանդիսատեսը: Եվ քանի որ այսօր պոեզիայի համաշխարհային օրն է բոլորս ասմունքելու ենք: Եվ քանի որ մարտի 21–ը գտնվում է կանանց միամսյակի մեջտեղում մենք որոշել ենք միջոցառումն սկսել մայրերին նվիրված բանաստեղծություններով, որից հետո ցանկացողները կարող են տարբեր թեմաներով բանաստեղծություններ ասմունքել:

Լարիսա Միրզոյանը ասմունքեց՝ Պարույր Սևակի «Մոր Ձեռքերը» բանաստեղծությունը: Ասմունքի երեկոն շարունակեցին՝ Լիա Զաքարյանը և միքանի այլ ասմունքողներ, որոնք իրենց հեղինակային ստեղծագործություններից ընթերցեցին: Անահիտ Գևորգյանը ոչ միայն ասմունքում էր, այլ կիթառ էր նվագում, նվագելուն զուգնթաց նաև երգում էր հայրենասիրական, գոհարական, տեղ տեղ էլ ռուսական երգեր…

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մարի Բաղդասարյան
yukarı