26-27.04.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IIա, բ դասարաններում տեղի ունեցավ ռուսերենի այբուբենի տոն:
/Ուսուցիչ Նատալյա Ավագյան/
Աշակերտները մեծ շուքով շնորհակալություն հայտնեցին իրենց ռուսալեզու առաջին ընկեր-դասագրքին՝ ''Букварь''-ին, որը համբերատար ու սիրով իրենց օգնեց սովորել կարդալ ու գրել ռուսերեն լեզվով։Ներկայացրին ռուսական հայտնի հեքիաթներ, իսկ հերոսների նմանակումն այնքան տիպիկ ու ոգևորիչ էր, որ, պարզապես, ամեն ինչ կախարդական էր թվում: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը հատուկ շեշտ դնելով միջոցառման կազմակերպվածության վրա՝ փաստեց.
-Մեր երեխաներն այսօր հիացրին ամենքիս: Նրանց սահուն խոսքը, ազատ և անկաշկանդ հանդես գալը, վկայում է, որ ուսուցչուհին իզուր չի ջանքեր գործադրել:
Կայացավ «Լավագույն ձեռագիր» խորագրով վայելչագրության մրցույթ: Ուսուցիչը նշեց, որ նախաձեռնության նպատակն էր
խրախուսել գեղեցիկ ձեռագիր ունեցող աշակերտներին:
Մաղթում ենք սաներին ուսումնական մեծ հաջողություններ, իսկ դասավանդող ուսուցիչներին անկոտրում ոգի և անսասան առողջություն:
ՄԿԱ գծով Փոխտնօրեն Ժաննա Վարդանյան