Mamul.am
Tam versiyon
USD 479.33, EUR 531.82, RUB 7.75, GBP 625.24
-2 °C, -5 °C ... +1 °C Tomorrow:+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սեմինար-պարապմունք
15:24, 05.04.2019

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: / Դասընթացավար Ռոզա Թևանյան /
Թեմա՝ Երեխայի իրավունքները և պարտավորությունները
Երեխաների իրավունքների չորս հիմնական սկզբունքները
1.Խտրականության բացառում.Բոլոր երեխաները, անկախ սեռից, էթնիկական խագումից կամ կրոնից, պետք է արդար և խտրականությունից զերծ վերաբերմունք ստանան
2.Երեխայի լավագույն շահը.Երեխաներին առնչվող բոլոր գործունեություններում առաջնահերթ կերպով պետք է հաշվի առնվի երեխայի լավագույն շահը: Մեծահասակների շահը չպետք է առաջնահերթություն ունենան երեխաների շահերի նկատմամբ:
3.Երեխայի գոյատևման և առողջ զարգացման համար.Երեխաների կյանքը, գոյատևումը և առողջ զարգացումը պետք է ապահովվեն ցանկացած համատեքստում:
4.Հարգանքը երեխայի նկատմամբ.Երեխաներն իրենց հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունք ունեն այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերվում են իրենց անձին: Ընդ որում, երեխաների հայացքների նկատմամբ պետք է ցուցաբերվի նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն, օրինակ՝ տանը, դպրոցում…
Երեխաների որոշ պարտականություններ
1.Սիրել, հարգել և նվիրված լինել ծնողներին, հարգել ուսուցիչներին, սիրել կրտսերներին, համերաշխ լինել ընկերների հետ
2.Ջանասիրաբար սովորել, հետևել հիգիենայի կանոններին, հետևել հասարակական կարգին
3.Սիրել աշխատանքը
4.Լինել համեստ, ազնիվ և հարգել օրենքները
5.Սիրել իրենց հայրենիքը, երկիրը, ժողովրդին
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Կապանի N13 հիմնական դպրոց
10:07, 14.03.2019
yukarı