MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Yarın:+19 °C
Վերահրատարակվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի 1902թ. առաջին աշխարհաբար թարգմանությունը
03:16, 27.12.2018
4142 | 0

ՕՐԵՐ ԵՎրոպական ամսագրի կայք էջից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի` Միսաք Ա. Մ. Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար թարգմանությունը:

Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և Նարեկի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:
Սույն երկրորդ վերանայված հրատարակությունը նվիրված է Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110-ամյակին:


Գիրքը հրատարակության են պատրաստել պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı