MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+26 °C
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՀԻՄՆՈՒՄ Է ԳՐԱՍԵՆՅԱԿ
17:35, 29.01.2019
3402 | 0
Հարգելի հայրենակիցներ,
Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի հարգելի աջակիցներ, Արմենական հայրերի ու պապերի սիրելի զավակներ.
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախաձեռնող խմբի, ինչպես նաև սփյուռքյան աջակիցների ջանքերով մոտ օրերս կբացվի ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ առաջին գրասենյակը, որտեղ կարող եք ստանալ հավելյալ տեղեկություններ կուսակցության, Արմենական կուսակցության գաղափարախոսության, Ծրագրի և կանոնադրության նախագծերի մասին, հայտնել ձեր կարծիքը, կատարել դիտողություններ, մասնակցել ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերակազմավորման աշխատանքներին՝ ներգրավվելով նախաձեռնող խմբի կազմում:
Գրասենյակի գտնվելու հասցեյի և աշխատանքի սկսման օրվա մասին տեղեկություն կհայտնենք առանձին հաղորդագրությամբ:


Հարգանքներով՝
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
29.01.2019թ.
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմինե Հովհաննիսյան
yukarı