Մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև, որ հարկավոր է առնվազն երկու սեզոնի ընթացքում՝ ձվադրման ժամանակ և գարնանը, երբ արդեն ձևավորված մանրաձուկը սկսում է մեծանալ, խստիվ արգելել սիգի որսը: Բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի: Իշխանությունները ժամանակին հնչեցված ահազանգերին համահունչ քայլեր չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ նույն խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված:
Հարցին լուծում տալու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունն անգամ պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ այն ակնկալիքով, որ մոտ օրերս սայլը տեղից կշարժվի:
Ինչ վերաբերում է Սևանի էնդեմիկ՝ իշխան, բեղլու, կողակ ձկնատեսակներին, ապա դրանց ձվադրումը պետք է կատարվի գետերում, բայց այստեղ նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ կրկին ոչինչ չի արվում:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անցյալ տարի մի քիչ ավելացել էին իշխանի պաշարները, ապա մասսայական որսագողության պատճառով այն նորից բավականին կրճատվել է: Եվ հիմա վերադարձել ենք այն կետին, ինչ ունեինք մինչ այդ: Կողակ ձկնատեսակը գրեթե վերացել է, և այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ուղղությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Եթե այս հարցերի վրա շարունակենք ուշադրություն չդարձնել, ապա հավատացեք, վաղը շատ ավելի ուշ կլինի», – ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Նյութի շարունակությունը՝ աղբյուրի հղումով: