MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Եթե տնտեսությունը չզարգանա, բոլորիս խորը հիասթափություն է սպասվում
10:27, 10.02.2019
2915 | 0

Իրականում ցանկացած երկրում գործող վիճակագրական կառույցները շատ կարևոր գործ են իրականացնում: Եվ դժվար է պատկերացնել որևէ զարգացած երկիր, որը իշխող քաղաքական ուժի շահի սպասարկման ժամկետը երկարաձգելու համար կարող է իրեն թույլ տալ, թվանկարչությամբ զբաղվելով, երկրի զարգացման մասին կեղծ թվեր «արտադրել»:


Ու եթե, օրինակ, Գերմանիայի նման հզոր տնտեսություն ունեցող երկրում իշխող քաղաքական ուժի կամ դեմքի պատճառով տնտեսական ցուցանիշների կամ տեմպերի վրա անգամ փոքր-ինչ բացասական ազդեցություն նկատելու դեպքում կարող է որոշում կայացվել և փոխվել իշխող կուսակցության առաջնորդը, ապա նույնը չի կարելի ասել զարգացող տնտեսություն ունեցող երկրների դեպքում: Առավել ևս, երբ այդ երկիրը նախկին խորհրդային պլանային տնտեսությունից անցում է կատարել ազատական տնտեսական համակարգի:


Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պարզ էր, որ շատ փուչիկներ պետք է օդում պայթեին: Եվ դա վերաբերում էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող թվերին, որոնք անգամ նախորդ իշխանությունների օրոք էին կասկածներ հարուցում:


Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ, վիճակագրական փաստեր արձանագրող կառույցների իրականացրած գործառույթը բավականին կարևոր է, քանի որ դրանց համադրման հիմքով է հնարավոր որոշակի եզրահանգումներ իրականացնել: Մասնավորապես, թե տնտեսությունն ի՞նչ ուղղությամբ է շարժվում, ո՞ր ոլորտներն են զարգանում և այլն: Այսինքն, առանց նման արձանագրումների ո՛չ տնտեսագետները և ո՛չ էլ քաղաքական գործիչները չեն կարողանա որևէ զարգացման ծրագրեր մշակել:


Շարունակությունը՝ աղբյուրի հղումով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմինե Գրիգորյան
yukarı