MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Yarın:+20 °C
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՈՒտրեխտի մարդասպանի մասին
01:28, 21.03.2019
1956 | 0

Նիդերլանդական մամուլն այսօր այլ մանրամասներ է հաղորդել ՈՒտրեխտում տրամվայի մեջ 3 մարդ սպանած և էլի հինգին վիրավորած կասկածյալ Գոկմեն Թանիսի (37տ.) մասին: Բանից պարզվում է, որ մարդասպանը դեռ Երկու շաբաթ առաջ դատապարտված է եղել չորս ամսվա ազատազրկման:

Սպանությամ մեջ մեղադրվողը 4 ամսվա բանտարկության էր դատապարտվել 2018թվականի սեպտեմբերի 13-ին գողություն կատարելու համար: Մարտի 4-ին նա կրկին դատապարտվել է երկշաբաթյա բանտարկության խանութից գողություն կատարելու համար: Դատավճիռները ուժի մեջ չեն մտել միայն այն պատճարով, որ դրանք ենթակա են եղել բողոքարկման: Այդ պատճառով նա դեռ ազատ է եղել: Այդ մասին մարտի 19-ին հայտնել է դատախազությունը: Միևնույն ժամանակ ոչ մի անձնական կապ չի հայտնաբերվել Թանիսի ու զոհերի միջև: Զոհվածներից մեկը կին է` 19 տարեկան, մյուսները տղամարդ են` 28 և 49 տարեկան: Վիրավորներից մեկի վիճակն էլ ծանր է: Թանիսին ձերբակալելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հրազեն: Հարձակման բուն շարժառիթները դեռեւս անհայտ են, թեեւ դատական համակարգը մտածում է ահաբեկչության մասին:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı