MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Նատալիա Օրեյրոն ժամանեց Երևան
23:07, 06.04.2019
2132 | 0

Նատալիա Օրեյրոն ժամանեց Երևան


Նատալիա Օրեյրոն օդանավակայանում պատասխանել է Երևանում գտնվող մեր թղթակցի հարցերին

Լուսանկարները` Էդգար Արշակյանի

Այսօր՝ պրիլի 5-ին առավոտյան ժամը 5: 30 հայտնի արգենտինական՝ ծագումով Ուրուգվայից երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ժամանեց Զվարթնոց Օդանավակայան։
Մի քնաի ժամ առաջ Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում նա հանդես է եկել իր՝ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» մեծ շոու-ծրագրի շրջանակներում, այնուհետև միանգամից մեկնել Հայաստան։ Չնայած այսքան խիտ և զբաղված աշատանքային գրաֆիկի Նատալիան, ինչպես միշտ ժպտերես և ուրախ էր։ Երևանում գտնվող ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանին հաջովեց մի քանի հարց ուղղել նրան.

- (ՕՐԵՅՐՈ) Ողջույն, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն, որ եկել եք։

- Ինչպե՞ս անցավ չվերթը, Նատալիա։
- (ՕՐԵՅՐՈ) Շատ լավ անցավ ճամփորդությունը։ Մի քանի ժամ առաջ էի համերգի։ Էնտեղից ուղիղ եկել եմ Երևան։

- Նատալիա, ի՞նչ անկնկալիքներ ունեք հայաստանյան այցից։
- (ՕՐԵՅՐՈ) Առաջին անգամ եմ Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնքներ կան Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի Շրջագայության» շրջանակներում։

(Հարկ է նշել, որ Նատալիայի ամուսինը՝ արգենտինական հայտնի «Դիվիդիդոս ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյոն իրենց յոթամյա որդու՝ Մեռլին Ատաուլպա Մոլյոյի հետ երեկ ժամանել են Երևան) ։

- Ինչ սպասի հայ հանդիսատեսը Ձեր շուոյից։
- Հուսով եմ, որ շոուն իրենց շատ դուր կգա։ Եկել ենք մեծ անակնկալներ մատուցելու և ստանալու ակնկալիքներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոլովակը՝ Հարութ Մարկոսյանի



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
333 | 0
yukarı