MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Yarın:+21 °C
Սիրո քնքշաբյուր քաղցրահամ աղբյուր...
21:03, 03.05.2019
2728 | 0
Սիրո քնքշաբյուր քաղցրահամ աղբյուր,
Իմ կրա՛կ սրտից՝ քեզ շատ-շատ համբյուր,
Համբյուր հեռահար, սրտաշունչ, կրքո՜տ
Համբույր սիրողից, քո սիրուն կարոտ:
Ուզում եմ տեսնել, կարոտս առնել,
Ուզում եմ գրկել, շոյել, համբուրել:
Ուզում եմ ես քո կոնքերից բռնել,
Հայացքդ առնել, երկար վայե՜լել:
Ավաղ հեռու ես դու ինձնից մարմնով,
Ինչպե՞ս մարմինդ օծեմ համբույրով,
Ինչպե՞ս հագենամ, քաղցրանամ քեզնով,
Ինչպե՞ս ես ապրեմ լիարժեք սիրով:
Ուզում եմ լինես ինձ կյանքի ընկեր,
ՈՒզում եմ լինես և հաճույք և սեր,
Ուզում եմ, որ դու լինես իմ կողքին
Ուզում եմ հավերժ լինենք միասին:
Ուզում եմ, ուզում, շատ-շատ եմ ուզում:

Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2494 | 0
yukarı