MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Իմ սոխակներին ազատ եմ թողնում
15:49, 04.05.2019
2586 | 0

Իմ սոխակներին ազատ եմ թողնում,
Որ ապրեն նրանք բնության գրկում
Իրենց ցանկությամբ պարտեզ այցի գան,
Կարոտը առնեն ու թռչեն գնան:

Ես էլ վարդերի պուրակում նստեմ,
Իմ սիրող սրտի խոսքերը գրեմ,
Սիրուհիս, որ գա երգով ընդունեմ
Ձեռքը համբուրեմ, վարդեր նվիրեմ:

Երգեր նա երգի՝ իմ գրածներից,
Հուզվեմ, արտասվեմ ես նրա ձայնից:
Եվ երջանկության արցունքների մեջ
Գրկեմ, համբուրեմ անվերջ ու անվե՜րջ:

Իմ համբույրներից նա շատ ջերմանա,
Իմ համբույրներով նա երջանկանա,
Ու ինձ շշնջա «Ես Սիրում եմ քեզ,
Ես սիրում եմ քեզ»:
- Ես էլ, ես էլ քե՜զ:



Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2482 | 0
yukarı