Ես էլ ապերախտ երբեք չեմ լինի,
Աստծոն կաղոթեմ, որ ջուրդ օրհնի:
Շուրջը ծաղկազարդ պարտեզ կսարքեմ,
Ինձ էլ միանձնյա պարտիզպան կարգեմ:
Որ լուսաբացին այդ ջրից խմեմ,
Որ լուսաբացին պարտեզդ ջրեմ,
Որ անմահանամ այդ ազնիվ ջրով
Որ անվերջ տարվեմ ծաղկի բուրմունքով:
Դու էլ միշտ դալար ու կանաչ մնաս
Դու էլ անթառամ միշտ ծաղկուն մնաս
Ես քեզնով ապրեմ, ու դու էլ ինձնով
Անկուշտ դու ինձնից, հարբած քեզանով:
Իմ սիրո աղբյուր,
ջուր տու՛ր դու մաքուր:
Սերյոժա Հովհաննիսյան