MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Դու իմ փշոտ վարդ, քեզ շատ եմ սիրում
13:31, 04.05.2019
2496 | 0

Դու իմ փշոտ վարդ, քեզ շատ եմ սիրում,
Ինչո՞ւ ինձ խայթում, քեզ մոտ չես թողնում,
Ես քո բուրմունքը հեռվից եմ առնում,
Գեղեցկությունդ՝ հեռվից վայելում,
Քո խայթոցներից՝ մեղվին եմ հիշում,
Քո խայթոցներում` քաղցրություն զգում:
Դու խայթի, խա՛յթի, քեզ ասեմ բարև,
Դու խայթի, խա՛յթի, քեզ ասեմ արև:
Ես քեզ փշերով հանդերձ եմ սիրում,
Քեզ քո փշերի համար եմ սիրում,
Վարդն առանց փուշ երբեք չի լինում,
Ա՜յ իմ փշոտ վարդ, ես քեզ եմ սիրում:


Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»




Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2480 | 0
yukarı