MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Թումանյանը հոլանդերենով
15:23, 13.07.2019
1895 | 0

Թումանյանը հոլանդերենով


Ինչպես հայտնի է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի 150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում: Նիդերլանդների հայկական համայնքներն այս կապակցությամբ զգալի աշխատանքներ են կատարել` տարբեր քաղաքներում կազմակերպելով մեր մշակութային մեծերին նվիրված տարբեր միջոցառումներ: Գլխավորն այնուհանդերձ Նիդերլանդացի գրասեր հասարակայնությանը մեր մեծերին ներկայացնելու խնդիրն էր կարևոր, որն էլ պատվով նախաձեռնեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը: Դեռ տարեսկզբին դեսպան Տիգրան Բալայանը` հայ համայնքի ներկայացուցիչների հետ մշակութային և կրթական հարցերի քննարկմանժամանակ խոստացավ այս ուղղությամբ գործնական քայլեր անել:
Ինչպես հիմա տեղեկանում ենք` Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է։ Թարգմանությունն արդեն կատարվել է նիդերլանդացի հայագետ Anna Maria Mattaar-ի կողմից, գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների ցանկում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը։ Թարգմանությունն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության օժանդակությամբ։
Թումանյանի հեքիաթների հոլանդերեն տարբերակը հասանելի կլինի Նիդերլանդների գրախանութներում և գրադարաններում: Այսպիսով Թումանյանի ստեղծագործությունները ի թիվս այլ լեզուների շուտով լույս կնծայվի նաև հոլանդերենով:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
333 | 0
yukarı