Եվ արքա՜ն է խանդից տանջվում, Եվ խեղկատակն իմաստուն… * * * Պատահեց ա՜յն ինչ պատահեց՝ Խառնվեցին մտքերս, Չհասկացա՜, Սիրո թա՞սը, Թե՞, գինին է ընկերս: Կում արեցի սիրո թասից- Թվաց սի՜րտս հովացավ, Մտորեցի դեսի՜ց - դենի՜ց, Ի՛նքս ինձ վրա բարկացա: Ձեռքիս թասը տվի պատով, Պատն արյունով ողողվեց, Պա՜տն էլ ներկվեց խանդի գույնով, … Էլ ի՞նչ անի սիրտս խեղճ: Թե որ սերը դա՜ռն էր այսքան Ի՞նչու լցվեց սիրտս, Առանց այն էլ կյանքը դաժա՜ն Կախ է ընկած է ուսիցս: Կյանքը՝ հիմա՜ր մի աճպարար Խա՜ղ է անում սրտիս հետ, Ամեն մի օր՝ մի պատահար, Ամեն մի պահ՝ խանդի դեպք: Ատելու պես դժվար չեղա՜վ- Հե՜շտ արարվեց սերը, Բայց ամեն ինչ քշե՜ց, տարա՜վ- Թողեց խանդի բեռը… * * * Եթե կյանքը թեկուզ տևի՜ Ընդամե՜նը մեկ վայրկյան, Անկեղծ ասա՜ծ կուզեմ էլի, Որ ա՜յն ապրեմ քեզ համար: |