Մենք տե՜ր չեղանք, Մեզ տե՜ր չեղան, Թե ո՞վ պետք է մեզ Տե՜ր լիներ՝ Չհասկացա՜նք… Անտեսելով մեր ապագա՜ն, Մոռանալով ներկա՜-անցյալ- Չե՛նք հասկանում թե ո՞ւր հասանք՝ Մենք մեռա՞ծ ենք, թե՞ Ննջեցյալ: Թե մեռա՜ծ ենք՝ խառնվե՜լ ենք հազար տարվա մեռելներին, բայց շնչո՜ւմ ենք կիսախեղդված էակի պե՜ս, հազա՜ր-հազար ողորմի մեզ: Ննջեցյա՞լ ենք- տիրոջ կամքո՜վ, տիրոջ ձեռքո՜վ ա՜չք ու բերան այսպես փակվա՜ծ, հուսալքվա՜ծ... Մենք չենք կարող մեզ տեր լինել: Ո՞ւր ես, մեզ Տե՜ր կանգնիր Աստված… |