MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Yarın:+17 °C
«Լուսավոր ապագայի» նոր նախագծերից մեկը «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար»
14:11, 09.01.2021
2298 | 0

«Լուսավոր ապագայի» նոր նախագծերից մեկը «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար»



Մեր հայրենակցուհի Մարիամ Կիրակոսյանի` Նիդերլանդներում գլխավորած «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (BRIGHT FUTURE) հասարակական կազմակերպությունը ողջ տարվա ընթացքում կիրականացնի ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ «SOLIDARITY» նախագծեր (դրանցից երկուսին կանդրադառնանք հաջորդիվ) ։
Նախագծերից մեկը կրում է «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար» խորագիրը և կիրականացվի Նիդերլանդներում միջազգային ընտանիքներում ապրող երեխաների համար (էքսպատներ, փախստականներ) ։ Ամեն ամիս «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ տարբեր ազգություններ ունեցող կամավորները Amstelveen-ում կիրականացնեն 5-8 տարեկան երեխաների համար հոլանդերեն լեզվի զարգացմանը նվիրված ակտիվություններ։ Տարբեր ոչ-ֆորմալ մեթոդներով երեխաները ոչ միայն կկատարալեգործեն հոլանդերեն լեզուն, այլ նաև հեշտացված և խաղային տարբերակով կծանոթանան գիտությանը, շրջակա աշխարհին և բնությանը, կիրականացնեն տարատեսակ «գիտական» էքսպերիմենտներ։ (Իմիջիայլոց, նախագծում ներգրավված երիտասարդ կամավորներից շատերն ունեն մանկավարժական կրթություն և ոչ-ֆորմալ ուսուցման փորձառություն) ։
Նախագիծը խոստանումնալից է։
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ այն կպահի իր ուշադրության տակ և կներակայացնի հետագա ընթացքն ու արդյունքները։
Սա առաջին նախագիծը չէ, որ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ իրականացնում է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ հետ համագործակցությամբ։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı