10.07.2021/Քրիստինե ՍՏԵՓԱՆՅԱՆ/Nid.oragir Այս ամսվա՝ հուլիսի 15-ից նիդերլանդական կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված AZNAVOUR, LE REGARD DE CHARLES («Ազնավուր, հայացք Շառլին») երաժշտական փաստագրական 76 րոպեանոց ֆիլմը։ Ֆիլմի հիմքում այն փաստն է, երբ 1948 թ. աշխարահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին է նվիրում 16մմ տեսաժապավենով կինոնկարահանման սարք, որով Ազնավուրը նկարահանում է իր շարունակվող կյանքի հետաքրքիր դրվագներ: Մինչև 1982 թվականը Ազնավուրի խաղացած բազմաթիվ ֆիլմերում նկարահանված դերերը լրացնում են նրա անձնական օրագրի հավաքածուն: «Ազնավուր, հայացք Շառլին» ֆիլմի նյութը հենց նրա անձնական կինոարխիվից է: Ազնավուրը նկարահանել է իր կյանքը, կյանքը` որպես կինոնկար: Հանդիպումներ, իրադարձություններ, վայրեր, որտեղ նա ելույթներ էր ունենում, ընկերներ, սեր, դժվարություններ, ձախողումներ ու փառահեղ հաջողություններ: Մահից մի քանի ամիս առաջ, նա Մարկ դի Դոմենիկոյի հետ որոշեց արխիվային նյութերից նկարահանել այս ֆիլմը` իր կյանքի ֆիլմը: Նիդերլանդներում կինոթատրոններ կան Amsterdam, Den Haag, Rotterdam, Tilburg, Utrecht, Amersfoort, Arnhem, Breda, DelftEde, Eindhoven, Groningen, Haarlem, Helmond, Leeuwarden, Maastricht, Nijmegen, Schiedam, Zaandam, Zwolle քաղաքներում: Հստակ է, որ Ազնավուրի մասին ֆիլմը ցուցադրվելու է Ամստերդամ և Հաագա քաղաքներում Amsterdam քաղաքում. Հուլիսի 15-ին ժ.12.10-13.41, մեծ դահլիճ, Հունիսի 16-ին Pathé Tuschinski ժ.10: 40-12: 11 Den Haag քաղաքում. Հուլիսի 15-ին Pathé Buitenhof ժ.12: 20-13: 56, Հունիսի 16-ին Pathé Buitenhof ժ.14: 40-16: 16, Հունիսի 18-ին Pathé Buitenhof 21: 40 23: 16 Մյուս քաղաքների կինոթատրոններում, և մնացած հաջորդող օրերին ցուցադրումները պլանավորման փուլում են: |