MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Yarın:+18 °C
Ռոտերդամին մոտ Oud-Beijerland փոքրիկ քաղաքում բացվեց գեղեցկության սրահ
18:41, 14.09.2021
2842 | 0


ՄԵՐՈՆՔ
Մեր թղթակիցը Ռոտերդամին մոտ Oud-Beijerland փոքրիկ քաղաքում ականատես եղավ մեր հայրենակիցների ջանադրությամբ ստեղծված հերթական կենցաղային սպասարկման օբեկտի բացմանը։ Փոլ և Լուսինե Արսլանյան զույգը բնակվում է Ռոտերդամ քաղաքում։ Փոլը` Հալեպից է, իսկ Լուսինեն Երևանից։ Փոլը արհեստավարժ վարսավիր է, ով 1996թ-ից առ այսօր կուտակել է մեծ մասնագիտական և աշխատանքային փորձ։
Նրանցից պահանջվեց բավական երկար ժամանակ, որպեսզի կարողանան իրական դարձնել իրենց վաղեմի նպատակը։ Ինչպես նշում է հենց ինքը` Փոլը, «Չնայած օտար երկրում առկա բոլոր դժվարություններին, Աստծո օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել իրենց նպատակադրած ցանկությունը» ։
«HAIRSTYLE VAN PAUL» Նոր գեղեցկության սրահը բացվեց 10.09.21 Նիդերլանդների Oud-Beijerland փոքրիկ քաղաքում։
Այս պահին սպասարկումը զեղչերով է։
Նորաբաց վարսավիրանոցն ունի վեբ-կայք՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ։ https://www.hairstylevanpaul.nl

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı