ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ մեծ էկրանին ֆիլմ են ցուցադրել
02:10, 17.01.2018 | mamul.am
33767 | 0

Սաուդյան Արաբիայում արգելքից 35 տարի անց մեծ էկրանին առաջին ֆիլմն է ցուցադրվել՝ 2017թ. արտադրության ամերիկյան «Էմոջի ֆիլմ» անիմացիոն կինոնկարը, հայտնում է Newsweek-ը:

Ժամանակավոր կինոթատրոնի այցելուները կարողացել են ոչ միայն ֆիլմ դիտել, այլ նաև եգիպտացորենի բոված հատիկներ գնել:

Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել էին 1980-ական թթ. սկզբին: Այդ երկրի քաղաքացիները ֆիլմ դիտելու համար մեկնում էին հարևան Բահրեյն: Սակայն վերջերս մեդիայի հարցերով գլխավոր հանձնաժողովն սկսել լիցենզիաներ տրամադրել կինոթատրոններին, որոնք կբացվեն արդեն 2018թ. մարտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր