ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ամենահամով խինկալին պատրաստում են Ջավախքի հայերը». «Известия»
14:20, 15.02.2018 | mamul.am
42616 | 0

Վրաստանի Սամցխե Ջավախեթիի (հայերեն անվանումը՝ Ջավախք) բնակիչները վրացական ավանդական խինկալիի պատրաստման իրենց բաղադրատոմսն ունեն:

«Այստեղ յուրաքանչյուր ընտանիքում սագ են պահում, որոնց միսը ձմռանը հատուկ բաղադրատոմսով է պատրաստվում: Նախապես այն համեմում են աղով, չորացնում արևի տակ: Ապա, արդեն ձմռանը, մսից տարբեր ուտեստներ են պատրաստում, այդ թվում՝ խինկալի»,- գրում է «Известия» պարբերականը՝ Վրաստանի տարբեր շրջաններում խինկալիի պատրաստման բաղադրատոմսերին նվիրված իր հոդվածում:

Պարբերականի հրապարակման համաձայն՝ սագի մսով պատրաստված խինկալիները տարբերվում են իրենց համային հատկանիշով, ինչպես նաև չափով. դրանք բավականին փոքր չափերով են պատրաստում, շերտերով դնում են կաթսայի մեջ և ջրով ծածկում: Ապա մատուցում են սխտորի սոուսի հետ:

Նշվում է նաև, որ Ջավախքի հայերի պատրաստած խինկալիի գլխավոր բաղադրիչը հալեցրած կարագի վրա տապակված սոխն ու մածունն են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր