Թուրքիայում Իգդիր-Կարս ավտոմայրուղու վրա խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել 36 մարդ, հաղորդում է Haberturk-ը: Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով ավտոբուսը բախվել է ճանապարհային նշանին: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ ավտոբուսում Աֆղանստանից և Պակիստանից Թուրքիայի տարածք անօրինական ներթափանցած ներգաղթյալներ են գտնվել: |