ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀ նախագահը նոր նախարարներ է նշանակել
19:45, 12.05.2018 | mamul.am
21889 | 1

Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել կառավարության նոր անդամներ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի հրամանագրերով Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:

Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆՆ՝ Արտակարգ իրավիճակների նախարար:

Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԸ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ Գյուղատնտեսության նախարար:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆՆ՝ Առողջապահության նախարար:

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆՆ՝ Արդարադատության նախարար:

Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ՝ Ֆինանսների նախարար:

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆՆ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ` Արտաքին գործերի նախարար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ Բնապահպանության նախարար:

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԸ՝ Մշակույթի նախարար:

Կառավարությունն ամբողջությամբ ձևավորված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր