ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը լուրջ վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները: Սպիտակ տանը նշել են, որ վիրահատությունը հաջող է ավարտվել, առանց բարդությունների: «Մելանյա Թրամփը երիկամների բուժման համար պրոցեդուրա է անցել: Ամեն ինչ լավ է ընթացել: Վիրահատական միջամտությունից ամբողջովին ապաքինվելուց հետո առաջին տիկինը կանցնի իր աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ: Վիրահատությանը Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին առաջին տիկնոջ առողջական վիճակի համար: |